Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց
Իրավունք
18:12 10/06/2025
Հայաստան

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց։ Դատարանը վերացրեց ՀՀ 3–րդ նախագահի` երկրից բացակայելու արգելքը, փոխարենը կիրառեց գրավ՝ 5 մլն դրամ գումարի չափով։

«Դատարանը որոշեց Սերժ Ազատի Սարգսյանին պաշտպանել ներկայացված միջնորդությունը բավարարել և ընտրված խափանման միջոցը ՝ բացակայելու արգելքը վերացնել։ Սարգսյանի նկատմամբ որպես պատժամիջոց կիրառել գրավը և գրավի չափ սահմանել 5 մլն դրամ։ Գրավի չափը եռօրյա ժամկետում ենթակա է վճարման»,- հայտնեց դատավորը։

Սերժ Սարգսյանին  մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին. խոսքը հողերի օտարման մասին է։

Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց